Posted in Մայրենի

Ագռավն ու աղվեսը

Աթաբեկ Խնկոյան

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Ըռխեց-խլել,խաս-ընտիր,ղումաշ-կերպաս,մախմուր-թավիշ:
  2. Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը: Պանիրն ընկավ ծառիցը ցած,
    Շողոքորթը ըռխեց, գնաց
  3. Բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսներին: Ագռավը շատ սև էր,տգեղ ու հպարտ,իսկ աղվեսը կեղծավոր և խորամանկ էր:
  4. Փորձի՛ր արդարացնել աղվեսին: Քանի որ աղվեսը շատ խելացի էր և խորամանկ ու շատ քաղցած էր,ամեն ինչ արեց,որ ագռավը պանիրը տա իրեն:

Առակը համառոտ պատմի՛ր և նկարի՛ր: Ագռավը տեսավ մի մեծ դեղին պանիր,վերցրեց կտուցով և թռավ ծառի վրա,որ ուտի,բայց դեռ համը չառած,աղվեսն անցավ ծառի մոտով,և էնպես համեզեց ագռավին,որ երգի ,ու հենց ագռավը ուզեց երգի պանիրը ընկավ ցած,և աղվեսը պա

Posted in Մաթեմատիկա
  1. Լրացրո՛ւ աղյուսակը.
Գումարելի 53 53 53 53 + 28 53 53 53+ 32
Գումարելի 17 17 + 20 17 + 8 17 47 27 + 8 17 + 28
Գումար 70 90 78 98 100 88 130

 

  1. Հաշվի՛ր: Դեղինով ներկի՛ր ճիշտ պատասխանը:
  • 15 x 10              կլինի          ա)150       բ) 1500       գ) 300
  • 56 x 100         կլինի         ա) 560       բ) 5600       գ) 5000
  • 7 x 1000         կլինի         ա) 70         բ) 700         գ) 7000
  • 420 x 10         կլինի         ա) 4200     բ) 42           գ) 420
  • 750 : 10 կլինի         ա) 7500     բ) 75           գ) 740                   

 

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը.

197 +  395 + 120 : 4 =522

50 x 8 + 471 + 60 =931

360 : 4 + 250 + 291 =631

39 +  355 + 9 x 9 =475

  1. Լուծի՛ր խնդիրները.

ա) Երկու արկղում միասին կար 60 կգ նուռ: Առաջին արկղի մեջ լրին ևս 6 կգ նուռ: Որքա՞ն նուռ եղավ երկու արկղում միասին:

Լուծում   60+6=66

Պատասխան՝66

բ) Առաջին արկղում կար 31 կգ նուռ, իսկ երկրորդ արկղում կար 29 կգ նուռ: Առաջին արկղի մեջ ավելացրին ևս 6 կգնուռ: Որքա՞ն նուռ եղավ երկու արկղում միասին:

Լուծում  1.31+6=37

2.37+29=66

Պատասխան՝66