Posted in Մայրենի

Թե ինչպես կապիկները ճամփորդեցին․ Ջաննի Ռոդարի

-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:կենդանաբանական,ճամփորդել,ճամփա,ընձուղտի,ճամփորդում,կեսօրին,ընձուղտի,տարօրինակ,ընձուղտի,
  2. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր բառա,րանի օգնությամբ։
  3. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:այգի-պարտեզ,ճանապարհ-ուղի,արևամուտ-Մայրամուտ
  4.  Գրի՛ր գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:գիշեր-ցերեկ,նույն-տարբեր,դուրս գալ-ներ մտնել
  5. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:ճամփորդել
  6.  Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:Ոչ,քանի որ իրենց վանդակում պտտվում էին,և միշտ նույն բաներն էին տեսնում,դրա համար ձանձրալի էր աշխարհը իրենց համար։Իսկ իմ աշխարհը շատ գեղեցիկ է և հետաքրքիր՝բնությունը,կենդանիները և այն ամենը ,ինչ շրջապատում է ինձ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *