Posted in Հայրենագիտություն

Երեան քաղաքի արձաները

  • Գեւորգ Էմին
  • «Սիրո միություն»
  • «Արմենուհի»
  • «Կատու»
  • «Մեղեդի»

Գևորգ Էմին (Կառլեն Մուրադյան, սեպտեմբերի 30, 1919ԱշտարակԷջմիածնի գավառՀայաստանի Առաջին Հանրապետություն – հունիսի 11, 1998ԵրևանՀայաստան), հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1951,

«Սիրո միություն», սիրո միությունը խորհրդանշող արձան Երևանում՝ Սիրահարների այգում։ Տեղադրվել է 2017 թվականին[1]։

Արմենուհի Տիգրանյան-Ահարոնյան (գրական ծածկանունը՝ Մենուհի1888ԱլեքսանդրապոլԵրևանի նահանգԿովկասի փոխարքայությունՌուսական կայսրություն – դեկտեմբերի 9, 1962), բանաստեղծուհի, գրաքննադատ, հրապարակախոս։

Ընտանի կատուներ կամ պարզապես կատուներ (լատ.՝ Felis silvestris catus կամ Felis catus)[1][3], փոքր, սովորաբար մորթածածկ, մսակեր կաթնասուններ։ Համարվում են ամենատարածված[4] (շան հետ միասին) «ընկերակից կենդանիներից» մեկը[5][6][7]։ Ներկայումս:

Մեղեդի (հունարեն՝ μελῳδία — երգ, երգեցողություն), բարձր կազմակերպված մեկձայնանի ինտոնացիոն-ռիթմական կառուցվածք, որ օժտված է կերպարային- արտահայտչական բովանդակությամբ և երաժշտության կարևորագույն սկզբնատարրն է։ Ընդգրկում է երաժշտական լեզվի գրեթե բոլոր արտահայտչամիջոցները՝ չաղի հիման վրա կազմակերպվող հնչյունային բարձրությունների և մետրի հիման վրա ընթացող հարաբերությունների հետ՝ նաև որոշակի ուժգնություն, տեմբր, կատարման կերպ, ներդաշնակ կառուցվածք և այլն։

Posted in Հայրենագիտություն

«Սասունցի Դավիթ» արձան

«Սասունցի Դավիթ» արձան, ձիարձան Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Հեղինակ՝ Երվանդ Քոչար, տեղադրվել է 1959 թվականին։ Ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

 

  • Ճարտարապետ՝ Միքայել Մազմանյան[1]
  • Քանդակագործ՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչար[2]1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։Հայտարարվեց մրցույթ, սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ արձանը ստեղծելու համար հարկավոր է մեկ-երկու տարի, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված։ Միայն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը[3], որը նոր էր վերադարձել Ֆրանսիայից հանձն առավ կարճ ժամանակահատվածու իրականացնելու այդ աշխատանքը։ Մաեստրոն աշխատանքն ավարտեց անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում
Posted in Հայրենագիտություն

Երեւան. Վարչական շրջանները

Երևանում արդյունավետ տեղական ինքնակառավարում և տարածքային կառավարում իրականացնելու, Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները բնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով Երևան քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների.

Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:

Ես ապրու եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

Posted in Հայրենագիտություն

Ալեքսանդր Թամանյան և երևան

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։1898 թվականին ավարտել է տեղի ռեալական ուսումնարանը, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարան։ 1904 թվականին ավարտել է Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1923 թվականին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն ստեղծագործական գործունեություն։

Երևան

Երևան, քաղաք Հայաստանի արևմուտքում՝ Հրազդանի երկու ափերին։ Հանդիսանում է պետության մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը։ Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ[6]։

Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ[7][8]։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են ԹեյշեբաինինՇենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում։ Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը[9]։ Վաղ միջնադարում քաղաքը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում էր[10]։