Posted in Մայրենի

Ջանի Ռոդարի | Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճանաչողական ճանապարհորդություն կատարել: Գնացին, գնացին, կանգ առան ու հարցրին.

– Ի՞նչ է երևում:

– Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:

– Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճնապարհորդելով:

Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:

– Հիմա ի՞նչ է երևում:

– Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:

– Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճանապարհորդելով:

Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան միայն արևամուտին:

– Իսկ հիմա, ի՞նչ է երևում:

– Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:

– Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելը ոչ մի բանի պետք չէ:

 

Այս պատմություն կապիկների մասին է ,որոնք որոշեցին ճանապարհորդել ամբողջ աշխարհով։Նրանք անընդհատ պտտվում էին և նույն վայրում հայտնվում։Սկզբում իրեոնց համար շատ հետաքրքրի էր,բայց հետո ձանձրացան և իրենց համար դարձավ անհետաքրքիր աշխարհը։

Իմ սիրելի հատվածը

– Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելը ոչ մի բանի պետք չէ:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *