Posted in Հայրենագիտություն

Ալեքսանդր Թամանյան և երևան

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։1898 թվականին ավարտել է տեղի ռեալական ուսումնարանը, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարան։ 1904 թվականին ավարտել է Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1923 թվականին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն ստեղծագործական գործունեություն։

Երևան

Երևան, քաղաք Հայաստանի արևմուտքում՝ Հրազդանի երկու ափերին։ Հանդիսանում է պետության մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը։ Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ[6]։

Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ[7][8]։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են ԹեյշեբաինինՇենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում։ Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը[9]։ Վաղ միջնադարում քաղաքը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում էր[10]։

Posted in Բնագիտություն

Համարյա բոլոր կենդանիներն օժտված են լսողությամբ: Այն առավել զարգացած է կաթնասունների և թռչունների մոտ, որոնք ունեն լսողության հատուկ օրգան՝ ականջ: Անողնաշար կենդանիներից լսողության զարգացած օրգաններ ունեն միայն միջատները:
Կենդանիները ոչ միայն ընկալում են ձայները, այլև իրենք են ձայն արձակում: Ցամաքային ողնաշարավոր կենդանիների շնչառական համակարգի մի մասը փոխակերպվում է ձայնային ապարատի: Առավել զարգացած ձայնային ապարատ ունի մարդը;
Մարդու ականջը բացառիկ զգայություն ունեցող բարդ լսողական օրգան է: Որոշ մարդիկ կարող են լսել նույնիսկ ծառից ցած ընկնող տերևի ձայնը:
Ձայնի ընկալում: Լսողության հիգիենա
Հարցեր

  1. Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը:Տեսանելի է արտաքին ականջը՝ ականջախեցին, որով ձայնն ուղղորդվում է դեպի ներքին մասը՝ միջին և ներքին ականջը:
  2. Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա:Մեղմ երաժշտական ձայները, ծովի խշշոցը և անտառում տերևների սվսվոցը մարդու վրա թողնում են հաճելի, հանգստացնող ազդեցություն։ Մնացած դեպքերում, ինչպես աղմուկները, այնպես էլ երաժշտական ուժգին ձայները վնասում են մարդու առողջությունը։
  3. Ինչպե՞ս են պայքարում աղմուկի դեմ:Բարձր ձայնը կամ ուժեղ աղմուկը շատ վտանգավոր են մարդու համար: Դրանցից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում բացել բերանը:
Posted in Մայրենի

23.02.2022 դասարան

Թեստ 2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ————փախչել—————————————

———————երբ——————————
———————պատշգամբ——————————

————————ակնթարթ—————————

  1. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ     —————մաքուր———————————
բ/լուռ          —————անձայն———————————
գ/ակնդետ —————անհամբեր———————————
դ/ընտանի —————սովոր———————————

  1. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ – ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին -դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ -համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել -մեկին պաժել, լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

——————պատշգամբ—————————

——————ոսկեգեղմ————————
——————խորազույզ————————

——————ինքնամոռաց————————

  1. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ——պատվեր——————
բ/մալինա ——մորի——————

գ/կենգուրու ——ագեվազ—————

դ/ստարտ——սկսել——————

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    ————եղնիկ————————————

———————որսորդ—————————

———————բարեկամ—————————

———————նվեր—————————

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  2. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին:
  3. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
  4. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

  1. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:Նա կկարոտեր ընտանիքը և  երեխաներին և  պատշգամբը։

 

  1. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:Եղնիկը շատ խելացի էր,զգայուն և մարդամոտ։

 

  1. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:Անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Posted in Մաթեմատիկա

Տնային առաջադրանքներ

1 Արտահայտի՛ր միլիլիտրով։

48լ7մլ=55000մլ

7լ77մլ=7077մլ

77լ7մլ=84000մլ

2 Արտահայտի՛ր լիտրով և միլիլիտրով։

4004մլ=44լ

3000մլ=3լ

20005մլ=205լ

3 Երկու անոթներում կա 2լ ջուր։ Անոթներից յուրաքանչյուրում կա 4 անգամ ավելի ջուր, քան մյուսում։ Որքա՞ն ջուր կա յուրաքանչյուր անոթում։2×2=4  4×4=16

4 Հայկի մոտ կա 500 և 200 դրամանոց ընդհանուր թվով 25 մետաղադրամ։ Այդ մետաղադրամների ընդհանուր գումարը 9200դրամ է։ Հայկը քանի՞ 500 և քանի՞ 200 դրամանոց մետաղադրամ ունի։14×500=7000 11×200=2200 7000+2200=9200

5 Բացահայտի՛ր օրինաչափությունը և շարունակի՛ր։

20, 22, 26, 32, 40, 50

80, 78, 74, 68, 60, 50

 

 

 

 

Posted in Մայրենի

16.02.2022 դասարանում

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անքամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբողջ—————————————————

—————անգամ————————————
——————երբեք———————————

——————դարձավ———————————

  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    —լավ————————              ———վատ———————

———սովորական,——————              ————արտասովոր——————

————պարզ—————              ———բարդ———————
———երկար——————              ————կարճ——————

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը        —————————————

բ/ հարցերին     —————————————

գ/ դարակները  —————————————

դ/ խրճիթ          ——————եզակի———————

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

————տղա———————       ————վատ————————
—————հարցեր——————       —————պարզ———————

  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է               ————ձանձրանալ———————
    բ/չէր կարողանում               ————կարողանալ———————
    գ/դնեն                                     —————դնել———————
    դ/դարձավ                              —————դառնալ———————
  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա       ———ստվեր—————

ստորոգյալ     —————չեն—խմելու————

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
    —————կաղամբ—սոխ——————
  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    նա շատ հետաքրքիր է բայց ոչ ոք չէր հասկանում նրա հարցերը
  2. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    նա գնաց բոլորից հեռու։
  2. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    ինչ բռնակ ունի պատուհան- երկաթե բռնակ ,ինչու մարդը գլուխ ունի -առանց գլուխ մարդ չի լինի,ինչու մեքենան ղեկ ունի-առանց ղեկ չես կարող վարել մեքենա։
  3. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

——Ինչու բաժակը ջուր  ունի։

Posted in Անգլերեն

We read and learn.

a) many

many apples

many sweets

b) much

much juice

much coffee

a) many books, many friends, many rooms, many boys, many animals

b) much tea, much water, much bread, much butter, much money, much time

Answer the questions.

a) How many … ?

  1. How many sisters and brothers have you got? a brother and a sister
  2. How many rooms are there in your flat/house? three rooms
  3. How many classes have you got every day?one

b) How much … ?

  1. How much is the dress? five thousend dram
  2. How much are the shoes? ten thousend dram
  3. How much is the umbrella? two thosend dram

Fill in much / many.

  1. There are many pencils on the desk.
  2. There isn’t coffee in the cup.
  3. How many pupils are there in your class?
  4. How many is your new dress?
  5. How many time have you got to write all the exercises?

Learn the words.

a bottle of Coca-Cola

a loaf of bread

a pound of sugar

a box of sweets

2 bars of chocolate

Posted in Մաթեմատիկա

Տնային առաջադրանքներ

1Ասա՛ մի այնպիսի թիվ, որը գումարելով 234-ին՝ ստացված գումարը առանց մնացորդի բաժանվի 10-ի։ 0

  1. 4516-ից հանի՛ր մի այնպիսի թիվ, որ ստացված տարբերությունը 100-ի բազմապատիկ լինի:6
  2. 40-ը ներկայացրու՛ այնպիսի երկու գումարելիների գումարի տեսքով, որոնք 5-ի բազմապատիկ չեն։

4 Կատարի՛ր  գործողությունները

8օր14ժ+6օր12ժ=15օր 2ժ

24ժ15ր-6ժ17ժ=1ժ15ր

5ր40վ+7ր20վ=13ր

5 Դի՛ր փակագծերն այնպես, որ ստանաս հավասարություն։

125-125000: (1540-540)=0

7400-74x(85+15)=0

6.Երկու մեքենայով շինհրապարակ բերեցին 14տ ցեմենտ։ Առաջին մեքենայում կար 2տ ավելի, քան երկրորդում։ Որքա՞ն պետք է վճարել յուրաքանչյուր մեքենայի բերած ցեմենտի համար, եթե 1տ ցեմենտն արժե 47000դրամ։14×47000=658000

  1. Երեք թվերի գումարը 480 է։ Առաջին երկուսի գումարը 20-ով մեծ է երրորդ թվից։ Ո՞րն է երրորդ թիվը։480:3=160 160-40=120

8 Եթե Սոնայի մտապահած թվին ավելացնենք նույն թիվը, ապա նաև 124, կստանանք 10-ի բազմապատիկ՝ 135-ից փոքր թիվ։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։0

  1. Վարպետը 90լ ջուրը լցրեց 30հատ 2լ և 5լ տարողությամբ ամանների մեջ և ուղարկեց խանութ։ Նա յուրաքանչյուր տարողությամբ քանի՞ աման ջուր ուղարկեց խանութ։ 15 հատ 2լ,15 հատ 5լ

 

Posted in Մաթեմատիկա

Բազմապատիկ և բաժանարար  

 

Դասարանական առաջադրանքներ

Բանավոր քննարկման հարցեր

1 Ասա 2-ի բազմապատիկ մի քանի թիվ։2-6,2,8,

2 Ո՞րն է 3-ի բազմապատիկ ամենափոքր թիվը։3-3

3 Ասա՛ 40-ից մեծ՝ 4-ի բազմապատիկ որևէ թիվ։44>40

4 Քանի՞ բազմապատիկ ունի 5-ը։ Ասա մի քանիսը։5 5,10

Առաջադրանքների փաթեթ

1 Գրիր 30-ի բոլոր բաժանարարները։30-1,2,3,5,6,10,15,30

2 Ո՞ր թիվն է 18-ի ամենափոքր բաժանարարը։8-1

3 Քանի՞ բաժանարար ունի 12-ը։ Ո՞ր թվերն են դրանք։12-1 2,3,4,6,2

4 Գտե՛ք թվի բոլոր բաժանարարները։

35-1,5,7,35

48-1,2,3,4,6,8,24,16,12,48

19-1,19

36-1,6,

40-1,4,10,2,20

5 Գտե՛ք տրված թվի բազմապատիկ որևէ երեք թիվ։

5-1,2,3

14-2,7,1

20-1,2,10

6 Կատարիր գործողությունը։

14կգ250գ-3կգ750գ=13կգ 1250գ-3կգ 750գ=10կգ 500գ

28ց32կգ-4ց90կգ=27կգ 132կգ-4ց 904գ=23ց 42կգ

22տ200կգ-640կգ=21տ 560կգ

7 Հաշվիր արտահայտության արժեքը։

7560։90+(1282-1214)-8400:100

                                   
  1 2 8 2     7 5 6 0 : 9 0 = 8 4  
1 2 1 4                          
      6 8     8 4 0 0 : 1 0 0 = 8 4
                                   
        6 4 + 8 4 8 4 = 6 4      
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   

 

  1. Եթե Աննան իր գնած ժապավենը բաժանի 7ական մետր երկարությամբ կտորների, ապա կառաջանա 6 այդպիսի կտոր, և կավելանա 2մ ժապավեն։ Հաշվի՛ր, թե քանի մետր ժապավեն է գնել Աննան։7×6+2=44

9 Երևանից Մոսկվա ինքնաթիռի թռիչքի տևողությունը 2ժ30րոպե է։ Այդ թռիչքը չվացուցակով նախատեսված է ժամը 12։25-ին։ Ժամը քանիսի՞ն ինքնաթիռը վայրէջք կկատարի Մոսկվայում, եթե թռիչքը տեղի ունենա ճիշտ ժամանակին։14:55

 

 

10 Ուղղանկյունը  անկյունագծերով բաժանվում է 4 այնպիսի եռանկյունների, որոնց մակերեսները հավասար են։ Հաշվի՛ր այդ եռանկյուններից մեկի մակերեսը, եթե ուղղանկյան լայնությունը 55մմ է, իսկ երկարությունը 80մմ։80×55=4400 4400:4=1100

 

 

Posted in Մաթեմատիկա

Տնային առաջադրանքնե

1 Գրիր 40-ի բոլոր բաժանարարները։10,20,4,2

2 Ո՞ր թիվն է 27-ի ամենափոքր բաժանարարը։3

3 Քանի՞ բաժանարար ունի 24-ը։ Ո՞ր թվերն են դրանք։ 8,3

4 Գտե՛ք թվի բոլոր բաժանարարները։

50  5,10,50,2

45,  5,9,

47,

124 ,2,4,31,62

14 ,2,7

34,2,17

5 Գտե՛ք տրված թվի բազմապատիկ որևէ երեք թիվ։

2  ,8,3,9

3 ,3,7,8

4 ,4,3,8

40 ,40,50,10,

6 Կատարիր գործողությունը։

18կմ650մ-16կմ850մ=202

15մ25սմ-7մ40սմ=33

16դմ7սմ-8սմ=9

 

7 Հաշվիր արտահայտության արժեքը։

320000:(3012+6988)+(4580-3012)

                                   
  6 9 8 8       4 5 8 0   1 0 0 0 0
+ 3 0 1 2     3 0 1 2 +   1 5 6 8
1 0 0 0 0       1 5 6 8   1 1 5 6 8
                                   
                                   
3 2 0 0 0 0 : 1 1 5 6 8 = 2 7 6 մ  
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   

 

  1. Երբ Անին իր մոտ եղած 124 ուլունքը փորձեց հավասար քանակներով բաժանել ընկերուհիներին, ապա նրանցից յուրաքանչյուրին հասավ 10 ուլունք։ Քանի՞ հոգու բաժանեց Անին ուլունքները։ Քանի՞ ուլունք  մնաց Անիին։
  2. Երևանից Մոսկվա ինքնաթիռի թռիչքի տևողությունը2ժ30րոպե է։ Այդ թռիչքը չվացուցակով նախատեսված է ժամը 12։25-ին։ Սակայն թռիչքը հետաձգվեց 2ժ20րոպեով։ Ժամը քանիսի՞ն այն վայրէջք կկատարի Մոսկվայում։ 12։35

10 Դաշտում արածում էին սագեր և ուլիկներ։ Արամը հաշվեց և տեսավ, որ նրանք միասին ունեն 18գլուխ և 50 ոտք։ Քանի՞ սագ և քանի՞ ուլիկ էր արածում դաշտում։18սագ,18ուլիկ

 

 

Posted in Մայրենի

ԻՄ ԵՐԳԸ․ Թումանյան

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

1918

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:անտակ-չունեցող,բաշխել-բաժանել,երկյուղ-վախ։
  2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ՝ պարգև, շնորհք, անվերջ, բարձունք, փորձանք, աշխարհ :
  3. Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները: Անեզր,անեզերք։
  4. Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:Վախ,սարսափ։
  5. Փորձի՛ր  բացատրել բանաստեղծության վերնագիրը:<<Իմ երգը>>  վերնագիրը նրա մասին է,որ նա իր կյանքի մասին է երգում,իր հոգու երգն է երգում։