Posted in Մաթեմատիկա, Ուսումնական նյութեր

Տնային առաջադրանքներ

Տնային առաջադրանքներ

1․ Համեմատի՛ր։

 

 

 

 

2․ Թվերը դասավորիր

նվազման կարգով 220,216,16,12,9,8

3․ Ջրավազանում կար 2400լ ջուր, որը կազմում է նրա տարողության  մասը։ Դեռ որքա՞ն ջուր կարելի է լցնել այդ ջրավազանը։3։2400=800

4․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը։

21021=18018+3003

40835-8507=32328

  1. Հաշվի՛ր․

5 մ + 30 սմ =530սմ

7 մ 50 սմ + 1 մ 50 սմ =9մ

6․ Երբ Հայկն իր գումարից 150դրամ տվեց Արային և 250դրամ՝ Գագիկին, նրանց ունեցած գումարները հավասարվեցին։ Որքա՞ն դրամ ուներ տղաներից յուրաքանչյուրը, եթե նրանք միասին ունեին 2400դրամ։ 150+250=400 

Հայկը՝1200,Արան՝650,Գագիւկը550

 

Posted in Մայրենի

Դասարանում 30.03.2022

Թեստային աշխատանք

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառե րը`լրացնելով բաց թողած տառերը:
________զվարթ_____________________

_________քաղցր____________________

__________վերադարձել___________________

___________իջավ__________________

2. Ի՞նչ է նշանակում «ծղրտալով» բառը.

ա/ ծիծաղելով

բ/ թռչկոտելով

գ/ ճչալով

դ/ մկկալով

3. Դո՛ւրս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

_____դեպք_______                      ____պատահակ______

________ուրախ_________                     ____զվարթ_____

_______վայրկյանին_____                    ___ակնթարթ____

_________զիլ _____                      ___ուժգին,բարձր____

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ իրիկնապահ-բարդ

բ/ անզգույշ-ածանցավոր

գ/ փոքրիկ-պարզ

դ/ այնտեղ-բարդ

5. Տեքստից դո՛ւրս գրիր  եզակի թվով չորս գոյական և դարձրո՛ւ  հոգնակի:

_______դեպք__________                     ____դեպքեր__

_____իրիկուն______                    ____իրիկուններ___

_____ծառ_______                      ____ծառեր_________

______ծիծեռնակ____                    __ծիծեռնակներ______

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

ա/ վազեցինք-բայ

բ/ երկար- ածական

գ/ կտուց-գոյական

դ/ դեղին-գոյական

7 .Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը(գործողություն ցույց տվող բառերը)  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

______պատահել________                     ___պատահեց____

______հայտնվել______                    _____հայտնվում ______

———շտապել—————                   ——շտապեց——————–

8. Դո՛ւրս գրիր պատմվածքի գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։

9. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:
Ամեն տարի գարնանը վերադառնում են իր բույնեփրը։

10.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

11. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

դ/ ծլվլում էր երդիկին

12. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

Քանի որ կատուն շատ ճարպիկ էր և պախավ։

Posted in Մայրենի

Ջանի Ռոդարի | Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճանաչողական ճանապարհորդություն կատարել: Գնացին, գնացին, կանգ առան ու հարցրին.

– Ի՞նչ է երևում:

– Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:

– Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճնապարհորդելով:

Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:

– Հիմա ի՞նչ է երևում:

– Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:

– Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճանապարհորդելով:

Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան միայն արևամուտին:

– Իսկ հիմա, ի՞նչ է երևում:

– Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:

– Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելը ոչ մի բանի պետք չէ:

 

Այս պատմություն կապիկների մասին է ,որոնք որոշեցին ճանապարհորդել ամբողջ աշխարհով։Նրանք անընդհատ պտտվում էին և նույն վայրում հայտնվում։Սկզբում իրեոնց համար շատ հետաքրքրի էր,բայց հետո ձանձրացան և իրենց համար դարձավ անհետաքրքիր աշխարհը։

Իմ սիրելի հատվածը

– Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելը ոչ մի բանի պետք չէ:

 

 

Posted in Բնագիտություն

Լույս և ձայն

Դրանք  լինում են բնական՝  Արեգակը, կայծակը, աստղերը, լուսատտիկը,  և  արհեստական:
Կարո՞ղ  ես  մի  քանիսը  թվարկել:
Լույսը  տարածվում է ուղիղ գծերով՝  ճառագայթներով: Տեսե՞լ  եք,  թե  ինչպես  է արևի ճառագայթը  լուսամուտից ներս  ընկնում: Լույսն անցնում  է  ապակու միջով, որովհետև ապակին թափանցիկ  է: Մարմինների   մեծ  մասը անթափանց  են:
Այդպիսի մարմինների հետևի մասում, ուր լույսը չի  կարող ընկնել, ստվեր է  գոյանում:  Ստվերի  օգնությամբ կարելի  է իմանալ  ժամանակը.  կեսօրին,  երբ Արեգակը մեր  գլխավերևում է, ստվերները  կարճ են,  իսկ  առավոտյան և  երեկոյան՝  երկար:

                     Ձայն
Երբ  ինչ-որ առարկա շատ  արագ շարժվում է, շարժվում է նաև դրա շուրջը եղած օդը: Օդի այն  տատանումներից էլ  առաջանում է ձայնը: Օրինակ, խոսելիս թոքերից դուրս եկող օդը շարժում է մեր  կոկորդի ձայնալարերը:
Ձայները  մարդկանց և  կենդանիներին օգնում են կողմնորոշվել շրջապատում, հաղորդակցվել միմյանց հետ և զգուշանալ վտանգներից:
Փորձե՛ք  խոսելիս ձեռքը դնել  կոկորդին և  կզգաք ձայնալարերի տատանումը:
Ձայնն էլ, ինչպես լույսը, տարածվելու  արագություն  ունի: Բայց ձայնի արագությունը շատ  ավելի փոքր  է,  քան լույսինը: Ամպրոպի  ժամանակ երևի   նկատած կլինեք՝ նախ երևում է կայծակը, ապա նոր լսվում է որոտի  ձայնը: Իրականում որոտն ու  կայծակը միաժամանակ  են  առաջանում,  բայց կայծակի լույսն ավելի արագ է հասնում մեր  աչքերին, քան որոտի ձայնը՝ ականջներին:
Ձայնը նույնպես, որոշ մարմինների  դիպչելով, կարող է անդրադառնալ: Հենց դա էլ  անվանում ենք արձագանք:

Հարցեր և  առաջադրանքներ
1.Ո՞րն  է կոչվում  լույսի  աղբյուր:  Թվարկել  տեսակները:Արեգակը, կայծակը, աստղերը, լուսատտիկը,  և  արհեստական:
2. Ի՞նչն  են  անվանում  ձայն:Երբ  ինչ-որ առարկա շատ  արագ շարժվում է, շարժվում է նաև դրա շուրջը եղած օդը: Օդի այն  տատանումներից էլ  առաջանում է ձայնը:
3.Ի՞նչն  են  անվանում  արձագանք:Ձայնը նույնպես, որոշ մարմինների  դիպչելով, կարող է անդրադառնալ: Հենց դա էլ  անվանում ենք արձագանք:

Posted in Մայրենի

16․03․2022․դասարանում

Թեսթ 3

Ջանի Ռոդարի

Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: – Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

–             Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

–             Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

–             Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

1.           Տեքստի  4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:

_______անգամ______________

_________երբ____________7

__________սուրբ___________

__________ավելորդ___________

2.           Բնագրից դու՛րս գրիր չորս  բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

_______այդպես______                             __այդ-պես____

_____քմահաջույք_____________                (քմ)-հայջույք

________քաղհան___________                            քաղ-հան

____շրջակայք__________                          (շրջ)-ա-կայք

3.           Տեքստից  դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան               սանդուղք

բ/ սիրուն                ______գեղեցիկ________

գ/ բղավել               _______ճչալ_______

դ/ դաշտ                 _____պարտեզ_________

4.           Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ – պարզ

5.           Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևաններ-հոգնակի

բ/ ճյուղեր-հոգնակի

գ/ ծառեր-հոգնակի

դ/ամուսին-եզակի

6.           Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական

գ/ առավոտյան -գոյական

դ/  միտք – գոյական

 

7.Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

8.Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

9.Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

Որ բղավի տանձերը ծառից գետին թափվեն։

10.Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

Նա ուներ ունակություն,և մարդկանց որոշ մասը համարում էին բարի,իսկ որոշ մասը՝ չար։

11.Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:Նա սիրում էր շատախոսել,դրա համար էլ այդ միտքը իրեն դուր եկավ։

 

Posted in Մայրենի

Հ․ Թումանյան․ Մայրը

Այս պատմասծքից այն հասկացա,որ մայրը մնում է մայր,կապ չունի թռչյուն է կամ այլ կենդանի,բոլոր մայրերի սիրտը ցավում է իր ձագի համար և առանց իրենց ձագերի ապրել չեն կարողանում։

Ծիծեռնակների մասին

Ծիծեռնակները ունենում են մկրատաձև պոչեր։Նրանք սնվում են միջատներով ։Տները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թուքով ճյուղերը իրար ամրացնում։

Posted in Մայրենի

Հ․ Թումանյան․ Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճուղյին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

 

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը։օճորքում-առաստաղ,ճիչ-բոռոց,ամբար-պահեստ
  2. Տեքստից դուրս գրի՛ր եզակի թվով չորս գոյական (առարկա ցույց տվող բառ) և դարձրու հոգնակի։ճյուղ-ճյուղեր,գարուն-գարուններ,ծիծեռնակ-ծիծեռնակներ
  3. Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը․

ա/ ծիծաղելով

բ/ ճչալով

գ/ ծլվլալով

դ/ երգելով

4. Ի՞նչ սովորություն ունեն ծիծեռնակները։Իրենք ամեն տարի գարնանը վերադառնում են իրենց բույները և ձագուկներ ունենում։

5.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ․

ա/ ամենից փոքրն կամ ամենից անկարգը

բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

6. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին․

ա/ թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

դ/ ծլվլում էր երդիկին

7. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին։Որովհետև կատուն փախավ,մտավ ամբաիր տակ։

Posted in Հայրենագիտություն

Երեւան. Վարչական շրջանները

Երևանում արդյունավետ տեղական ինքնակառավարում և տարածքային կառավարում իրականացնելու, Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները բնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով Երևան քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների.

Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:

Ես ապրու եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

Posted in Մաթեմատիկա

Տնային առաջադրանքներ

1 Հեծանվորդը առաջին 2 ժամում ընթացավ 18կմ/ժ արագությամբ, հետո արագությունը 3կմ/ժ-ով փոքրացրեց և գնաց ևս 2 ժամ։ Նա որքա՞ն ճանապարհ անցավ այդ 4 ժամում։2×18=36 18-3=15 2×15=30 36+30=66

2 Զբոսաշրջիկը 4 ժ գնաց ավտոբուսով 70կմ/ժ արագությամբ, այնուհետև 5ժ գնաց ձիով 20կմ/ժ արագությամբ։ Դրանից հետո նրան մնաց անցնելու ևս 5կմ։ Որքա՞ն ճանապարհ էր նախատեսել անցնել զբոսաշրջիկը։4×70=280  5×20=100 280+100+5=385

Գյուղից դեպի սար միաժամանակ մեկնեցին երկու հեծյալ։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը մեկնելուց 40ր հետո, եթե նրանցից մեկի արագությունը 130մ/ր է, իսկ մյուսինը՝ 145մ/ր։40×130=5200  40×145=5800 5200-5800=600

4 Գտի՛ր այն եռանիշ թվերը, որոնց թվանշանների գումարը 4է։ 112,211,121,400,220,202,301,103